CES 2015․ Polaroid-ը ներկայացրել է iZone Wi-Fi տեսախցիկը

413935Polaroid ընկերությունը ներկայացրել է Polaroid iZone տեսախցիկը, որն ունի Wi-Fi կապի մոդուլ և թույլ է տալիս լուսանկարները հեշտությամբ տարածել սոցցանցերում կամ ուղարկել ընկերներին։ Սարքը համալրված է 18 ՄՊ մատրիցայով, ունի 8-անգամյա օպտիկական զումի հնարավորություն։

Polaroid iZone-ը կարելի է կցել iOS կամ Android հեռախոսներին և օգտագործել այն հեռախոսի տեսախցիկի փոխարեն։ iZone-ի ներքին հիշողությունն ընդամենը 32 ՄԲ է, այնպես որ հարմար է լուսանկարները պահպանել անմիջապես հեռախոսում։

Տեսախցիկը կարող է պարծենալ բավական կոմպակտ չափսերով՝ սարքի դիմային հատվածի անկյունագիծն ընդամենը 2 դյույմ է։ Սարքի գինը $180 է, իսկ վաճառքը կմեկնարկի արդեն այս գարնանը։

Աղբյուրը՝ Polaroid