Dash խելացի ականջակալները համատեղում են ֆիտնեսը երաժշտության հետ (տեսանյութ)

413979Bragi ընկերությունը Kickstarter համաֆինանսավորման հարթակում ներկայացրել էր Dash ականջակալները, որի արդյունքում կարողացել է հավաքել 3 մլն դոլար՝ անհրաժեշտ $260 000-ի փոխարեն։ Երեկ մշակողները վերջապես ներկայացրել են սարքը CES 2015 ցուցահանդեսին։

dash-smart-headphones-are-unbelievably-cool-video_4

dash2

DASH-1

d3f19a8c9e8e2c849d15545af3503ee9_large

bragi-dash

Ականջակալները անլար են ու անջրանցիկ և նախատեսված են ակտիվ կենսակերպ վարող մարդկանց համար։ Դրանք Bluetooth-ով միանում են սմարթֆոնին և թույլ տալիս երաժշտություն լսել, ունեն 4 ԳԲ ներքին հիշողություն և տեղավորում են մոտ 1000 երգ։ Ընդ որում՝ երգը փոխելու համար բավական է դիպչել ականջակալին արտաքին մասին։

Ականջակալներն ունեն նաև 15 սենսորներ, որոնք կարողանում են չափել տարբեր տվյալներ՝ սրտի աշխատանքը, շնչառության հաճախականությունը, անցած ճանապարհի հեռավորությունը, քայլերի քանակը և այլն։ Ընկերությունն այժմ մշակում է ականջակալների հետ աշխատող հավելված։ Dash-ը վաճառքում կհայտնվի ապրիլին և կարժենա $299։

Աղբյուրը՝ Businessweek