2014-ին Facebook-ում քանի նոր օգտագործող է գրանցվել Հայաստանից

2014-ին Facebook-ում քանի նոր օգտագործող է գրանցվել Հայաստանից

247200_10151220312553781_2099438613_nՄեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը հաղորդել է, որ անցած տարվա ընթացքում Facebook սոցցանցում գրանցվել է մոտ 60 հազար օգտագործող։ Մասնագետի խոսքով՝ նոր գրանցվողները հիմնականում չեն տիրապետում սոցցանցերից անվտանգ օգտվելու կանոններին և դառնում են վիրուսային հարձակումների զոհ։

«Ժամանակն է հայ օգտագործողներին սոցցանցերից անվտանգ օգտվելու մեթոդներ մշակել, ուսուցման կարիք ունեն հատկապես մեծահասակ օգտագործողները», – նշել է Ս․Մարտիրոսյանը։

 

Փորձագետն անդրադարձել է նաև անվտանգության հարցերին՝ նշելով, որ հատկապես բանկային ոլորտը Հայաստանում բավարար չափով պաշտպանված չէ, ինչն ապացուցում են 2014-ի ընթացքում հայկական բանկերի վրա արված մի քանի հարձակումները։