Հայերեն վիքիպեդիան արդեն 41-րդ հորիզոնականում է

Հայերեն վիքիպեդիան արդեն 41-րդ հորիզոնականում է

Armenian_Wikipedia_cup_handing_022015թ.-ի հունվարի 7-11-ը «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը 14-20 տարեկան պատանիների համար կազմակերպել էր Ձմեռային Վիքի ճամբար Աղվերանի «Ոսկե Գետակ» հանգստյան տանը: Հունվարի 10-ին Ձմեռային Վիքի ճամբարի մասնակիցները հայերեն վիքիպեդիան 42-րդ հորիզոնականից բարձրացրին 41-րդ հորիզոնական վիքիպեդիաների ընդհանուր վարկանիշային սանդղակում։

Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ բազմալեզու հանրագիտարան է, որը կառուցում են Վիքիպեդիա կայքից օգտվողները` ազատ խմբագրման ձևաչափով։ Վիքիպեդիա և քույր նախագծերը համացանցում բովանդակություն ընձեռնող կայքերի լավագույն հնգյակում են:

Վիքիպեդիան օրական միլիոնավոր ընթերցողներ ունի ողջ աշխարհից, հարյուր հազարավոր կամավոր խմբագիրներ՝ աշխարհի յուրաքանչյուր անկյունից: Վիքիպեդիան ազատ որակյալ կրթական նյութեր ստեղծելու և քո երկիրն իր ողջ բազմազանությամբ համաշխարհային հանրությանը ներկայացնելու լավագույն հարթակն է: Այդ է պատճառը, որ Վիքիպեդիայից օգտվելը և այն համալրելը դարձել է ազգային ինքնության տարածման, ճանաչման և մայրենի լեզվի պահպանման կարևորագույն գործիք:

Winter_Wikicamp_Armenia_2015_02

 

Winter_Wikicamp_Armenia_2015_01

 

Armenia,_Winter_Wiki_Camp_2015_01

Զարգացած բազմաթիվ երկրներում վիքիպեդիան և վիքի նախագծերը դպրոցների և համալսարանների ուսումնական պրոցեսի պարտադիր մաս են կազմում: Քանի Հայաստանում դեռ չի արմատավորվել նման մոտեցումը, «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը կազմակերպում է զանազան վիքի միջոցառումներ, որոնց նպատակն է տարածել համագործակցությամբ բարձրարժեք ազատ բովանդակություն ստեղծելու վիքի մշակույթը՝ համալրել վիքի խմբագրողների բանակը, արդեն դպրոցից արմատավորել համատեղ ստեղծագործելու վիքի գաղափարները և սովորեցնել վիքի գործիքները:

2014 թվականին «Վիքիմեդիա Հայաստանը» կազմակերպեց Վիքի ճամբար Վանաձորում, որն իր արդյունավետությամբ գերազանցեց համաշխարհային բոլոր վիքի նախագծերին՝ Լոնդոնի Վիքիմանիա ամենամյա համաժողովում այն ճանաչվեց Վիքիմեդիա լավագույն նախագիծ:

2015 թվականին «Վիքիմեդիա Հայաստանը» ծրագրում է 4 վիքի ճամբար կազմակերպել, այդ թվում 2 միջազգային:

2015 թվականի Ձմեռային Վիքի ճամբարին մասնակցել են 14-20 տարեկան նորեկներ, որոնց մասնակցության ծախսերը հոգացել էին ծնողները և ակտիվ վիքիխմբագիրներ: Ճամբարի ընթացքում պատանիները զարգացրել են վիքիբառարանը, վիքիպահեստը և վիքիպեդիան, սովորել են հայկական երգեր, ինչպես նաև մասնակցել ինտելեկտուալ խաղերի: