Google-ը վերջապես կթողարկի Project Ara մոդուլային սմարթֆոնները (տեսանյութ)

Spiral_2_prototype_and_endo-rear_171.0Google ընկերության Project Ara մոդուլային սմարթֆոնների պիլոտային փուլը տեղի կունենա արդեն այս տարեվերջին Պուերտո Ռիկոյում։ Մի քանի ժամ առաջ տեղի ունեցած Project Ara Developer Conference-ին, որն անցկացվում էր Google-ի Mountain View-ում գտնվող գրասենյակում, Ara-ի ղեկավար Պոլ Երեմենկոն հայտնել է ծրագրի շուկա մտնելու մասին։ «Առայժմ շատ հարցեր կան, որոնց պատասխաններն ուզում ենք ստանալ, այդ պատճառով ծրագիրը կանցնի պիլոտային փուլ»,-նշել է Երեմենկոն։

Իսկ ինչու՞ Պուերտո Ռիկոն։ Ըստ Google-ի՝ երկիրն ընտրվել է, քանի որ բջջային թափանցելիությունը շատ մեծ տոկոս է կազմում այստեղ՝ ինտերնետ օգտագործողների 75%-ը մուտք է գործում ցանց բջջային հեռախոսներով։

Թողարկվել է նաև տեսահոլովակ, որը մանրամասն ցուցադրում է, թե ինչ է ներկայացնում Project Ara-ն։