Razer-ը ներկայացրել է Nabu X նոր խելացի թևնոցը

Լաս Վեգասում անցկացված CES 2015 ցուցահանդեսին Razer  ընկերությունը ներկայացրել է Nabu X նոր թևնոցը, որը նախորդ սերնդի տարբերակի նման կարողանում է սմարթֆոնից ստանալ բազմաթիվ ծանուցումներ, ինչպես նաև լռեցնել հաղորդագրությունները՝ թափահարելով ձեռքով։ Ծանուցումներն ուղեկցվում են վիբրացիայով և երեք գույնի LED-ցուցիչներով։

Սարքն ունի նաև ֆիտնես-թրեքերի ֆունկցիաներ և կարողանում է հավաքել օգտագործողի ակտիվության մասին տվյալներ։ Թևնոցը հաշվում է անցած ճանապարհի երկարությունը, քայլերի քանակը, ինչպես նաև քնի տևողությունը։ Բոլոր տվյալները կարելի է տեսնել Nabu X հավելվածում։ Թևնոցը անջրանցիկ է, սակայն 1 մետր խորությունից ավել պետք չէ ընկղմել սարքը։

Սարքը կարելի է գնել արդեն $50-ով։

Աղբյուրը՝ NY Daily News