Tumo-ում կներկայացվի Գեղարդի վանքի 3D սկանավորված տարբերակը

TUMOՀունվարի 16-ին՝ ժամը 18:00-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա CyArk 500 մարտահրավեր նախագծի աշխատանքների ներկայացումը, որի ընթացքում Թումո պատանիները կներկայացնեն Գեղարդի վանքի եռաչափ սկանավորված տարբերակը:

12 Թումո անդամներ հունվարի 8-16-ը մասնակցեցին Թումոյում անցկացվող CyArk նախագծին, որը միտում ունի լազերային սկանավորման միջոցով պահպանել պատմշակութային ժառանգությունը:

CyArk 500 մարտահրավեր նախագիծը շարժում է, որը հավաքագրում է 500 մշակութային կոթողներ 5 տարիների ընթացքում: Սա Հայաստանի հետ միջազգային համագործակցություն է ներգրավելու և կրթելու երիտասարդներին մասնակցելու նմանատիպ նախագծերի:

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը թվային տեխնոլոգիաների եզակի ուսումնական կենտրոն է Հայաստանում: Բացվելով 2011թ.` կենտրոնը թվային հաղորդակցության ժամանակից տեխնոլոգիաներից օգտվելու, լավագույն մեդիա մասնագետներից սովորելու և արվեստի ու տեխնոլոգիաների համակցումը ուսումնասիրելու բաց հարթակ է ապահովել 12-18 տարեկան հազարավոր պատանիների ու աղջիկների համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես՝ www.tumo.org: