WiGig. նոր տեխնոլոգիա, որը 10 անգամ ավելի արագ է Wi-Fi-ից

WiGig. նոր տեխնոլոգիա, որը 10 անգամ ավելի արագ է Wi-Fi-ից

l_12870Այս տարի առաջին անգամ շուկա դուրս կգան սարքեր, որոնք աշխատում են նոր WiGig տեխնոլոգիայով։ Վերջինս ապահովում է տվյալների փոխանցում 7 ԳԲ վայրկյանում արագությամբ։ Սա ավելի քան տասն անգամ արագ է, քան i-Fi (802.11ac) ստանդարտը։ WiGig-ով սարքերն այլևս  լարերի ու արտաքին կրիչների կարիք չեն ունենա, քանի որ Full HD ֆիլմերի նման ֆայլերը համակարգչից կփոխանցվեն պլանշետին կամ այլ սարքերին շատ արագ։

Տեխնոլոգիան աշխատում է շատ բարձր հաճախականությամբ՝ 60 ԳՀց։ WiGig-ի առավելագույն արագությունը կարող է հասնել 7 Գբիտ/վ-ի, մինչդեռ Wi-Fi-ի դեպքում 433 Մբիտ/վ է։

Սակայն WiGig-ի դեպքում ազդանշանը մեծ դժվարությամբ կանցնի պատերի միջով, այդ պատճառով այն կարելի է անվանել USB՝ առանց լարերի։

WiGig-ի մշակման մեջ մեծ մասնակցություն են ունեցել հետևյալ ընկերությունները՝ Intel, Dell, MediaTek, NVIDIA, Samsung Toshiba, AMD և այլն։ Սպասվում է , որ ընթացիկ տարում այս ընկերություններն իրենց արտադրանքներում կներդնեն վերոնշյալ տեխնոլոգիան։

Աղբյուրը՝ MIT Technology Review