HTC-ն կանցկացնի նոր դրոշակակիր սմարթֆոնի շնորհանդես

HTC-ն կանցկացնի նոր դրոշակակիր սմարթֆոնի շնորհանդես

HTC logoՄարտի մեկին սպասվում է HTC ընկերության One բրենդի ներքո ներկայացվող նոր սմարթֆոնի շնորհանդեսը։ Ընկերությունն արդեն ուղարկել է լրագրողներին հրավեր․ միջոցառումը տեղի կունենա Mobile World Congress (MWC) ցուցահանդեսի շրջանակներում, որն անցկացվում է Բարսելոնայում մարտի 2-5-ը։

Հրավերի մեջ նշված է՝ «Միացեք և կիմանաք՝ ինչի մասին է խոսքը»։ Հիշեցնենք, որ նախորդ տարի One M8 դրոշակակիր մոդելը նույնպես ներկայացվեց ու վաճառքի դուրս եկավ մարտի սկզբին։ Շատ հնարավոր է, որ ընկերությունը ցանկանա պահպանել այս գրաֆիկը։

Աղբյուրը՝ The Verge

Բաժիններ: Mobile, Tech