Լավագույն Android-հավելվածներն ընթերցասերների համար

Կան հավելվածներ, որոնք նախատեսված են ընթերցանության համար և բավական հեշտացնում են այս կամ այն գիրքը գտնելը։ Ներկայացնում ենք ամենահաջող հավելվածները, որոնք արժե օգտագործել, եթե ընթերցելու մեծ սիրահար եք։

Amazon Kindle

unnamed1-750x412

Եթե շատ եք հավանում Amazon-ի Kindle ընթերցիչն, ապա ձեզ դուր կգա նաև Android-հավելվածը,  որի գլխավոր առավելությունը գրադարանի սինքրոնացման հնարավորությունն է։ Բացի այդ՝ ծրագիրը հիշում է՝ գրքի որ էջն է բացված եղել վերջին անգամ։

Kobo Books

unnamed-21-750x469

Այս հավելվածը քիչ է տարբերվում նախորդից, սակայն այն ավելի օգտակար է նրանց համար, ովքեր ունեն Kobo ընթերցիչներ։ Հավելվածը թույլ է տալիս կարդալ ձեր գրքերը ցանկացած սարքից․ գրադարանը, էջանշումներն ու նշումները սինքրոնացվում են։

Audible


Աուդիոգրքերն այսօր բավական տարածված են՝ չեն ազդում տեսողության վրա և չեն պահանջում, որ մեծ լինի սարքի էկրանը։ Բացի այդ՝ ձեռքերն ազատ են թողնում և կարելի է լսել գրքերը ցանկացած հարմար վայրում։ Audible-ն ունի բավական հետաքրքիր գրքերի հավաքածու։

Google Play Books

unnamed-4-750x469

Google-ի այս ծրագիրը կարողանում է կարդալ տարբեր ֆորմատներ, բացի այդ՝ առաջարկվում է մեծ գրադարան։

FBReader

Ընթերցելու համար Android-ի լավագույն ծրագրերից է FBReader-ը, որը կարդում է տարբեր ֆորմատներ, ունի պատրաստի կատալոգներ, ընդ որում՝ նաև հայերեն գրքերի հավաքածու, կոչվում է ՅԱՎՐՈՒՀՐԱՏ և պարբերաբար թարմացվում է։ Կատալոգը կարելի է ավելացնել՝ մուտք գործելով Network Library մենյու, որտեղ կա Manage Catalogues կոճակը։ Բացված ցանկից ընտրեք ՅԱՎՐՈՒՀՐԱՏ-ը, և այն կցուցադրվի հիմնական մենյուում։