Սենսացիա բժշկության մեջ․ դաջվածքը կվերահսկի արյան մեջ շաքարի քանակը

Սենսացիա բժշկության մեջ․ դաջվածքը կվերահսկի արյան մեջ շաքարի քանակը

414630Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները ներկայացրել են արյան մեջ շաքարի քանակության չափման նոր տեխնոլոգիա։ Խոսքը ժամանակավոր դաջվածքի մասին է, որը տեղադրվում է մաշկի վրա ու կատարում գլյուկոմետրի ֆունկցիաները։ Դաջվածքում ներդրված են սենսորներ, որոնք կարողանում են չափել արյան մեջ շաքարի քանակը։ Սա նշանակում է, որ ամենօրյա չափումների կարիք չի լինի ասեղի միջոցով։

Դաջվածքը կարողանում է բավական ճշգրիտ չափել շաքարի քանակությունը։ Առայժմ ներկայացվել է գլյուկոմետրի նախատիպը, մնում է մշակողները լուծեն հաջորդ խնդիրը, թե ինչպես հավաքել սենսորներով ստացված ինֆորմացիան, որպեսզի հիվանդը կարողանա ծանոթանալ դրա հետ։

Աղբյուրը՝ Medgadget.com