Ինչ սպասել OnePlus Two-ից

oneplus-one-camera-750x422Շուտով կթողարկվի OnePlus Two-ն, որը կգա փոխարինելու OnePlus ընկերության ներկայիս դրոշակակիր սմարթֆոնին։ Շրջանառվող լուրերն այս մոդելի մասին տարբեր են, երբեմն նույնիսկ հակասող։

OnePlus-ի ներկայացուցիչների խոսքով՝ նոր դրոշակակիրը «շատ կզարմացի գնորդներին»։ Ինչպես հաղորդում է PhoneArena-ն, OnePlus Two-ն կստանա 5,5 դյույմանոց էկրան՝ 1440 x 2560 թույլատրությամբ։

Ամենայն հավանականությամբ, սմարթֆոնը կստանա Qualcomm Snapdragon 805 պրոցեսոր, սակայն հույսեր կան, որ մոդելը կստանա 810 չիպ։ Ինչ վերաբերում է օպերատիվ հիշողությանը, ապա հեռախոսը կստանա 4 ԳԲ, իսկ մարտկոցի տարողությունը կլինի 3300 մԱ/ժ։

Առայժմ հայտնի է միայն այսքանը, մոդելի մյուս մանրամասները հայտնի կդառնան միայն պաշտոնական թողարկումից հետո։