Xiaomi-ն ներկայացրել է «խելացի» տան նոր լուծումներ

414640Xiaomi ընկերությունը ներկայացրել է «խելացի» տան համար նախատեսված նոր էլեկտրոնիկա, որը ստացել է Smart Home Suite անունը։ Փաթեթը ներառում, է չորս գաջեթ՝ դռների/պատուհանների բացման սենսոր, շարժման սենսոր, անլար դռան զանգ և միացման հանգույց, որին միանում են սարքերն ու ապահովվում ինտերնետով։

Smrt Home Suite-ի մասին տեխնիկական տվյալներ առայժմ քիչ են հայտնի։ Հայտարարվել է միայն, որ որպես անլար կապ օգտագործվում է նոր ZigBee ստանդարտը։ Smart Home Suite-ը մշակել է Lutuo ընկերությունը, որը գնվել է Xiaomi-ի կողմից։

Նոր լուծումների բաց փորձարկումը կսկսվի հունվարի 26-ին, սակայն թե երբ նորույթը կհայտնվի վաճառքում, հայտնի չէ։

Աղբյուրը՝ CRI English.com