Ճապոնիայում թողարկել են սրտի տեսքով բջջային հեռախոս

Ճապոնիայում թողարկել են սրտի տեսքով բջջային հեռախոս

No1K77HwO1GCx_IFs4Axog-articleYmobile ճապոնական ընկերությունը թողարկել է Heart 401AB մոդելի հեռախոսը, որը ստանում է սրտի տեսք։ Սարքն ունի 23 մմ հաստություն, չունի տեսախցիկ, իսկ էկրանը մոնոխրոմ է՝ 128х36 թույլատրությամբ։ Հեռախոսը միայն կարողանում է զանգեր կատարել, այլ ֆունկցիաներ այն չունի։ Մոդելը նախատեսված է PHB ճապոնական ցանցում աշխատելու համար, որը հիմնականում օգտագործվում է սահմանափակ հնարավորություններ ունեցող սարքերի համար։

Aq2pnSNwy75O2EXXBoXTpQ-article

Ստեղծվել է նաև հավելված, որը կօգնի օգտագործողներին տեղափոխել հեռախոսային կոնտակտները Heart 401AB-ի վրա։ Ymobile-ը գովազդում է Heart-ն ավելի շատ որպես աքսեսուար, քան կապի ինքնուրույն միջոց։ Հեռախոսը վաճառվում է երկու տարբերակով՝ կարմիր և սև գույներով։

Աղբյուրը՝ The Verge

Թեգեր: heart 401AB, Ymobile, սիրտ