LG-ն մշակում է Ice Cream Smart բացվող-փակվող սմարթֆոնը

LG-ն մշակում է Ice Cream Smart բացվող-փակվող սմարթֆոնը

LG կորեական ընկերությունը պատրաստվում է թողարկել երկրորդ բացվող-փակվող սմարթֆոնը, որը կկոչվի Ice Cream Smart։ @upleaks-ն արդեն հասցրել է հայթայթել նորույթի լուսանկարը։

414856

Ice Cream Smart-ի տեխնիկական առայժմ հայտնի չեն, սակայն կարելի է ենթադրել, որ այն բավական կտարբերվի առաջին բացվող-փակվող մոդելից՝ Wine Smart-ից։ Ամենայն հավանականությամբ, սմարթֆոնը կունենա Snapdragon 400 կամ 410 պրոցեսոր, 1 ԳԲ օպերատիվ հիշողություն և 8 ՄՊ տեսախցիկ։ Այս տվյալները բավական կլինեն, որպեսզի մոդելը նկատվի շուկայում՝ առանձնանալով հազվադեպ հանդիպող իր ձևով։

Թե երբ կներկայացվի LG Ice Cream Smart-ը, նույնպես առայժմ հայտնի չէ։

Աղբյուրը՝ Phonearena