Sensoria «խելացի» գուլպաներ (տեսանյութ)

414834Sensoria Fitness ընկերությունը ներկայացրել է Sensoria «խելացի» գուլպաներ, որոնք օգտակար կլինեն հատկապես վազքի սիրահարների համար։ Գուլպաները պատրաստված են հատուկ կտորից, բացի այդ՝ գուլպայի հետ միասին տրվում է մագնիսային օղակ, որն ամրացվում է կոճի վրա և սենսորների միջոցով հետևում վազորդի ֆիզիկական տվյալներին։ Գուլպան  «հուշում» է սխալ վազելու դեպքում և խորհուրդ է տալիս կանգ առնել և փոքր-ինչ հանգստանալ։ Այն նաև հաշվում է անցած ճանապարհի երկարությունը, քայլերի քանակը։

Հավաքված բոլոր տվյալներին օգտագործողը կարող է ծանոթանալ iOS, Android կամ Windows Phone ՕՀ-ի համար նախատեսված հավելվածում, որը թույլ է տալիս նաև իրական ժամանակում խորհուրդներ լսել վազքի տեխնիկայի վերաբերյալ։

Գուլպաները վաճառվում են $199 դոլարով, առաքումը կկատարվի մինչև այս տարեվերջ։

Աղբյուրը՝ Sensoria Fitness