Ինչպիսին կլիներ գովազդը Facebook-ում 1995թ. (տեսանյութ)

Դերասան Բրենտ Վայնբախը տեղադրել է YouTube-ում Facebook սոցցանցի հումորային գովազդ, որը կոչվում է The Facebook. ճիշտ այնպես, ինչպես սոցցանցը կոչվում էր սկզբում:

Տեսանյութում երկու օգտագործող քննարկում են Facebook-ի հնարավորությունները: Տեսահոլովակը գրեթե կադր առ կադր կրկնում է AOL ծառայության գովազդը, որը թողարկվել է 1995թ.: Հիշեցնենք, որ Facebook սոցցանցը հիմնադրվել է 2004-ին: