Թոշակառուները խաղում են GTA V (տեսանյութ)

Թոշակառուները խաղում են GTA V (տեսանյութ)

GTAReact հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են ամերիկացի թոշակառուները խաղում Grand Theft Auto հանրահայտ խաղի վերջին մասը: 8 թոշակառուների առաջարկվել է 5 րոպե խաղալ Grand Theft Auto V, ընդ որում՝ բացի կառավարման հիմնական կոճակներից, նրանք այլ տեղեկություններ չեն ունեցել:

Մասնակիցների մեծ մասը բավական արագ կողմնորոշվել է ու անցել գործի՝ սլանալով ավտոմեքենաներով ու կրակելով մարդկանց վրա:

Հիշեցնենք, որ GRAND THEFT AUTO V-ն թողարկվել է 2013-ի սեպտեմբերին՝ Xbox 360-ի և PlayStation 3-ի համար: Այդ օրվանից ի վեր վաճառվել է խաղի ավելի քան 32,5 մլն օրինակ: 2014-ի նոյեմբերին թողարկվել են նաև խաղի Xbox One և PlayStation 4 տարբերակները, իսկ 2015-ի մարտին սպասվում է նաև PC տարբերակը: