Microsoft-ն առաջարկում է լիցքավորել հեռախոսները լուսային ճառագայթի միջոցով

414888Այսօր շուկայում առկա անլար լիցքավորման լուծումները առավելություններից բացի ունեն մի քանի լուրջ թերություններ: Օրինակ՝ նման սարքերն ունեն շատ ուժեղ էլեկտրամագնիսական ճառագայթում, որն այդքան էլ անվնաս չէ մարդկանց համար: Բացի այդ՝ անլար լիցքավորման դեպքում սահմանափակվում է գաջեթը շարժելու հնարավորությունը, քանի որ այն պետք է տեղադրել հատուկ մակերևույթի վրա:

Microsoft-ի հետազոտական բաժնի աշխատակիցներն առաջարկում են լիցքավորել հեռախոսները լուսային ճառագայթի միջոցով:

414885

414887

414886

414884

Ընդ որում՝ գաջեթները որոնելու համար մեկ-երկու վայրկյան է պետք, այնուհետև համակարգը որոշում է՝ արդյոք սարքը լիցքավորման կարիք ունի, թե ոչ: Եթե այո, լույսն ուղղվում է դեպի տվյալ սարքը: AutoCharge կոչվող նախագծի շրջանակներում նրանք ստեղծել են փորձնական համակարգ, որն ունի թեք ուղղված լույսի աղբյուր և տեսախցիկ, որը նախատեսված է շրջակայքում բջջային սարք որոնելու համար:

Իհարկե, համակարգը չի աշխատի, եթե գաջեթները չունենան ճառագայթը կլանող համապատասխան ֆոտոէլեմենտներ: Թե երբ մշակումը կստանա վերջնական տեսք, առայժմ դժվար է ասել:

Աղբյուրը՝ Microsoft