Ցանցում է հայտնվել Samsung Galaxy S6-ի մանրամասն նկարագիրը

415036Սպասվում է, որ Samsung Galaxy S6 դրոշակակիր սմարթֆոնը կներկայացվի մարտի 2-ին կայանալիք Unpacked միջոցառման ժամանակ, որը կանցկացվի MWC 2015 միջազգային կոնգրեսի շրջանակներում։ Ըստ շրջող լուրերի՝ մոդելը կունենա 50%-ով ավելի արագ պրոցեսոր, իսկ էկրանի թույլատրությունը կլինի Quad HD։ Սպասվում է, որ սմարթֆոնը կունենա վճարային ֆունկցիա, որը կաշխատի մագնիսային և NFC տերմինալների միջոցով։ Ներկայացնում ենք սմարթֆոնի մասին այս պահին հայտնի վերջին թարմ տվյալները․

Բջջային կապ՝ LTE Cat. 6

Պրոցեսոր՝ 64-բիտանոց, քառամիջուկ Samsung Exynos 7 Octa

Էկրան՝ 5,1 դյույմանոց Quad HD (2560×1440 թույլատրությունը, պիկսելների խտությունը՝ 577 ppi, Gorilla Glass 4 պաշտպանիչ ապակի

Ներքին հիշողություն՝ 32, 64 կամ 128 ԳԲ

Տեսախցիկ՝ 20 ՄՊ հիմնական և 5 ՄՊ դիմային

Անլար լիցքավորման հնարավորություն

Samsung Pay ֆունկցիա

2500 մԱ/ժ մարտկոց

Կաղապարը՝ ապակուց ու մետաղից

Աղբյուրը՝ bgr.com