ReST մահճակալը «հարմարվում» է իր օգտագործողին (տեսանյութ)

Ներկայացվել է ReST Bed մահճակալը, որը կարողանում է ընդունել օգտագործողին հարմար դիրք, ընդ որում՝ փոխելով դիրքերը գիշերվա ընթացքում։ Մահճակալն ունի բազմաթիվ սենսորներ, իսկ ներքնակը պատված է հատուկ կտորով։ Քնի ընթացքում սենսորները հետևում են օգտագործողի դիրքին, հատկապես, թե ներքնակի որ մասերն են առավել մեծ ճնշման տակ։ Ըստ դրա՝ ներքնակի այդ հատվածներն ավտոմատ կերպով մի փոքր ավելի բարձրանում են։

Այս ամենը հնարավոր է դառնում ներքնակի մակերևույթի շնորհիվ․ որոշ հատվածներ լցվում են օդով և այդպիսով բարձրանում։ Ստեղծվել է նաև հատուկ հավելված, որը վերլուծում է քնի ընթացքը և ներկայացնում օգտագործողին։

Մահճակալը կթողարկվի արդեն այս մարտին և կարժենա $5000։

Աղբյուրը՝ ReST