Apple ժամացույցները կկարողանան աշխատել մինչև 19 ժամ

MeDT6wp7JeNde2XExe7bNQ-articleApple Watch խելացի ժամացույցի մարտկոցի լիցքը կբավարարի մոտ 19 ժամ։ Այս մասին հաղորդում է 9to5Mac-ը՝ հղում անելով ընկերության ներսում գտնվող աղբյուրներին։

19 ժամ ասելով՝ նկատի ունենք ժամացույցն ակտիվ օգտագործելու դեպքում, սակայն ֆոնային ռեժիմում մարտկոցն ավելի երկար կծառայի։ Ընդ որում՝ եթե առանց դադարի օգտագործվի որևէ հավելված, ապա մարտկոցը կբավարարի 2,5–4 ժամ՝ կախված հավելվածի «ծանրությունից»։ Սպասման ռեժիմում ժամացույցը կարող է աշխատել մինչև երեք օր, իսկ քնած ռեժիմում՝ 4:

9to5Mac-ը գրում է, որ մարտկոցի էներգիան ծախսվում է հիմնականում Apple S1 չիպի վրա, որն աշխատում է Apple A5 պրոցեսորի նման։ Իսկ Retina էկրանը ցուցադրում է պատկերը՝ 60 կադր վայրկյանում հաճախականությամբ։ Նշենք, որ ժամացույցի մարտկոցն այդքան էլ արագ չի լիցքավորվում, քան նախատեսվում էր։ Սպասվում է, որ ժամացույցը վաճառքի դուրս կգա մարտ ամսին։