Ծանոթության կայքի 20 մլն օգտագործողներ դարձել են հաքերների զոհ

white hat hackerՀաքերները գողացել են ռուսական Topface ծանոթությունների կայքի 20 մլն օգտագործողների էլ-փոստի հասցեներն ու լոգինի տվյալները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Easy Solutions ընկերությանը, որը զբաղվում է անվտանգության լուծումների մշակմամբ։

Հաքերները կարող են գողացված տվյալները, որպեսզի մուտք գործեն օգտագործողների բանկային հաշիվներ։ Topface-ի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում տեղի ունեցածը։

Bloomberg-ի տեղեկություններով՝ հաքերների ձեռքում հայտնված հաշիվների մոտ կեսը պատկանում են Ռուսաստանի օգտագործողներին, իսկ 40%-ը՝ Եվրամիության երկրներում ապրողներին։ 7 մլն տուժածներ օգտվում են Hotmail.com էլ-փոստից, 2,5 միլիոնը՝ Yahoo.com-ից, իսկ 2,3 միլիոնը՝ Gmail-ից։

Աղբյուրը՝ Bloomberg․com