Page Unliker-ը կօգնի unlike անել անցանկալի էջերը

Snimok-e-krana-2015-01-21-v-07.54.53-630x400Page Unliker-ը պարզ ու անվճար վեբ-ծառայություն է, որը թույլ է տալիս Facebook սոցցանցում unlike անել այն էջերը, որոնք այլևս ձեզ չեն հետաքրքրում։ Facebook-ի գլխավոր խնդիրը գերհագեցած լրահոսն է, որտեղ հաճախ ցուցադրվում է ոչ օգտակար ինֆորմացիա։ Բացի այդ՝ իրենց սև գործն են անում նաև խաղերն ու տարբեր հավելվածները, որոնք անընդհատ առաջարկում են լայքել իրենց էջը։

Page Unliker ծառայությունից օգտվելու համար պետք է գրանցվել Facebook-ի հաշվով և նշել այն էջերը, որոնցից ցանկանում եք ազատվել։ Էջերի ցուցակը դասավորվում է ըստ լայքելու ամսաթվի։

Ծառայության կոդը բաց է, այն չի հավաքում ոչ մի ինֆորմացիա և չի բաժանորդագրում օգտվողներին գովազդային նորությունների և այլն։

Աղբյուրը՝ lifehacker.ru