DigiCare Do ականջակալները ձայնը փոխանցում են ներքին ականջին

_DHV3722Ոսկրային փոխանցման բարձրախոսները (Bone Conduction) հաճախ օգտագործվում են ականջակալներում, որոնցով անհրաժեշտ է փոխանցել առաջին հերթին անսխալ խոսակցական ձայն և ապա երկրորդ հերթին՝ երաժշտություն։ Bone Conduction տեխնոլոգիան կարող է պետք գալ նաև լսողության խնդիր ունեցող մարդկանց։ Այս տեխնոլոգիան է կիրառված նաև Google-ի աղմուկ հանած Google Glass վիրտուալ իրականության ակնոցներում։

DigiCare ընկերությունը նույնպես ներկայացրել է Bone Conduction տեխնոլոգիայով ականջակալ, որն աշխատում է ստերեո ռեժիմով, ինչի շնորհիվ այն հրաշալի է երաժշտության փոխանցման համար։

DigiCare Do ականջակալն աշխատում է 20-20000 Հց  հաճախությունների տիրույթում, ունի Bluetooth 3.0՝ EDR հնարավորությամբ, ներկառուցված 260 մԱժ մարտկոց, որի շնորհիվ ապահովում է մինչև 6 ժամ անխափան աշխատանք։ DigiCare Do ականջակալը լիցքավորվում է microUSB պորտով, մոտ երեք ժամում։ Այն կշռում է 55 գ և արդեն հանվել է վաճառքի՝ մոտ 70$ գնով։

Աղբյուրը՝ GeekBuying