«Եվրասիական միություն՝ հնարավորություններ և խնդիրներ» հանդիպում-քննարկման արդյունքները

«Եվրասիական միություն՝ հնարավորություններ և խնդիրներ» հանդիպում-քննարկման արդյունքները

7245_originalԻնֆորմացիոն  տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հունվարի 23-ին կազմակերպել էր «Եվրասիական միություն՝ հնարավորություններ և խնդիրներ» թեմայով 2-րդ քննարկումը։ Հայաստանի ԵՏՄ-ին միանալուց հետո կնքվել են մի շարք միջազգային պայմանագրեր, ինչի արդյունքում օրենսդրական փոփոխություններ են իրականացվել և սկսել է գործել ԵՏՄ մաքսային օրենսգիրքը։

Հանդիպմանը մասնակցող ՏՏ ընկերությունների և ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի միջև կայացած հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորև․

՞ նչ խնդիրներ են առաջանում 3-րդ երկրից Հայաստան ներմուծվող ապրանքների մաքսային ընթացակարգերում, եթե այդ ապրանքները տարանցիկ փոխադրմամբ տեղափոխվում են Ռուսաստանի տարածքով դեպքի Հայաստան:

-Որևէ խնդիր չի կարող առաջանալ, քանի որ յուրաքանչյուր իրավաբանական անձի հասցեով 3-րդ երկրից առաքվող ապրանքը, լինի դա օդային, ջրային թե ցամաքային փոխադրում պետք է ուղարկվի այն նշանակման երկիրը, որը նշված է բեռը ուղեկցող փաստաթղթերում: Պարզապես բեռը տեղափոխող ընկերությունը պետք է լրացնի տարանցիկ փոխադրման հայտարարագիրը:

-ԵՏՄ երկրներից ներմուծվող ապրանքներն ենթակա՞ են մաքսազերծման, թե ոչ:

-Ցանկացած ապրանք, որն ընդգրկված է ԵՏՄ ազատ շրջանառու համարվող ապրանքների ցանկում, որն արդեն մեկ անգամ տվյալ երկիրը մտնելիս ձևակերպվել է՝ որպես ազատ շրջանառու ապրանք, որևէ մաքսային ձևակերպման ենթակա չէ:  Այստեղ գործում է ԱԱՀ վճարման սկզբունքը, որը պետք է վճարվի ապրանքները ստանալու երկրում: Օդային ճանապարհով տեղափոխվող որևէ բեռի համար մաքսային ձևակերպում չի իրականացվում ընդհանրապես: Սակայն բեռը ստանալուց հետո մինչև հաջորդ ամսվա 20-ը, ապրանք ստացող ընկերությունը պարտավոր է իր հարկային հաշվետվությունը ներկայացնել իր տարածքային հարկային մարմնին և, համապատասխան փաստաթուղթը ստանալով հարկային մարմնից, ուղարկել այն մատակարար կազմակերպությանը, որը դրա հիման վրա նա իր երկրում ԱԱՀ չի վճարի, նույնը տեղի է ունենում հակառակ դեպքում, երբ մեր երկրից է իրականացվում մատակարարումը ՌԴ, ապա այնտեղի գործընկեր կազմակերպությունը վճարում է իր երկրում

ԱԱՀ և այդ փաստաթուղթն ուղարկում է մեր ընկերությանը, որը ներկայացնելով հարկային մարմնին ազատվում է ԱԱՀ-ից, ինչի համար նախատեսվել է 180 օրյա ժամկետ: Սակայն, եթե ինչ-ինչ պատճառներով ձեր գործընկեր ընկերությունը չի վճարել իր երկրում սահմանված ԱԱՀ-ն, ապա այստեղի ընկերությունը պարտավոր է վճարել մեր երկրում և՛ ԱԱՀ-ն, և՛ դրա վճարումն ուշացնելու հետ կապված տույժերը:

-Այն ապրանքները, որոնք արտահանվել են Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալու համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առաջ, որևէ լրացուցիչ խնդիրներ առաջացնու՞ մ են, թե՝ ոչ:

-Բոլոր այն ապրանքները, որոնք արտահանվել են Հայաստանի ԵՏՄ անդամակցելու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առաջ, կարգավորվում են այդ ապրանքների արտահանման պահին գործող օրենսդրության համապատասխան, և դրանց վրա ԵՏՄ համաձայնագրով սահմանված դրույթներ չեն չեն կիրառվում: Ինչ վերաբերում է ցամաքային տրանսպորտով տեղափոխվող ապրանքներին, ապա այս դեպքում խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանը չունի անմիջական սահման ԵՏՄ երկրների հետ ու այդ առումով անհրաժեշտություն կար մշակել առանձին ընթացակարգ, որը կկարգավորի ապրանքների տարանցիկ փոխադրումը 3-րդ երկրի տարածքով: Այսպես մաքսային անցման կետում լրացվում է տարանցման մաքսային հայտարարագիր, դրվում են անհրաժեշտ մաքսային ապահովումները /կապարակնիքներ, կնիքներ և այլն/, որից հետո տարանցիկ փոխադրման մաքսային հայտարարագիրը մուտքագրվում մաքսային հատուկ համակարգ, որը 3 ժամ հետո տեսանելի է ՌԴ մաքսային անցման կետի համակարգում: Երբ տվյալ տրանսպորտային միջոցը հասնում է համապատասխան մաքսային անցման կետը, ապա ռուսական կողմը՝ ստուգելով մաքսային ապահովումները և նույնականացնելով դրանք իր համակարգում արտացոլվող տվյալների հետ կարող է արդեն պոկել բոլոր մաքսային ապահովումները և այդ ապրանքն այդ պահից դառնում է ազատ շրջանառու ապրանք ԵՏՄ տարածքում:

-Կա՞ ն արդյոք սահմանափակումներ որոշակի ապրանքների համար, որոնք առաջ են եկել Հայստանի ԵՏՄ անդամակցելուց հետո և ո՞ ր ապրանքներն են դրանք:

-Այն սահամանփակումները, որոնք եղել են մինչև Հայաստանի ԵՏՄ անդամակցելը, մնացել են նույնը․սահմանափակումներ են մտցվել միայն այն ապրանքների համար, որոնք իրենց մեջ պարունակում են թաքնագրման/կրիպտոգրաֆիայի/ բովանդակություն: Նշված սարքերը պետք է ԵՏՄ-ում անցնեն նույնականացում/նոտիֆիկացիա/:

Այս առումով ԵՏՄ կայքում առկա է այն ապրանքների ցանկը, որոնք անցել են նույնականացում և ստացել են համապատասխան կոդեր, ինչը մեր երկրի համար ևս մեկ անգամ նույնականացում իրականացնելու անհրաժեշտություն չի առաջացնի: Նույնականացումն իրականացվելու է ԱԱԾ- կողմից: Դա չի նշանակում որ դրանց ներմուծումը արգելված է, պարզապես դրանց տեղափոխումն իրականացվելու է հատուկ ընթացակարգերով:

-Արդյոք կատարվե՞ լ է փոփոխություն գործարքի գնի մեթոդով ապրանքների մաքսային արժեքի որոշման կանոններում:

-Գործարքի գնի մեթոդով ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդը առանձնապես փոփոխություն չի կրել, այն շարունակում է մնալ մաքսային արժեք որոշելու առաջնային մեթոդ և, եթե մաքսային մարմինը փաստաթղթերի թերի լինելու կամ ապրանքի գինը որոշելու հետ կապված հարց է ունենում, ապա միայն նոր դիմում է մաքսային արժեք որոշելու մյուս մեթոդներին:

՞ նչ ընթացակարգով է իրականացվելու ֆիզիկական անձանց ապրանքների փոխադրումը, ի՞ նչ չափանիշներ են ներկայումս գործում:

-Ֆիզիկական անձանց ապրանքների համար, որոնք փոխադրվում են փոստային կամ սուրհանդակային ծառայությունների միջոցով սահմանվել է հետևյալը՝ յուրաքանչյուր ֆիզիկական անձ իրավունք ունի փոստային կամ սուրհանդակային ծառայության միջոցով ամիսը մեկ անգամ ՀՀ առանց մաքսազերծման ներմուծել 1000 եվրոյին համարժեք ապրանք: