Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կդասախոսի Integrien ընկերության հիմնադիրը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կդասախոսի Integrien ընկերության հիմնադիրը

kpifet-24integrienlg2015 թվականի փետրվարի 3-ին` ժամը 19:00-ին, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կհյուրընկալի IconApps ընկերություն համահիմնադիր և Integrien ընկերության հիմնադիր Ալ Եսայանին, ով ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետների հետ կկիսվի ձեռնարկություններ վարելու իր 20-ամյա փորձով և կներկայացնի ոլորտի գլոբալ զարգացման միտումների վերաբերյալ իր տեսակետն ու կանխատեսումները:

Ալ Եսայանը հայազգի ճանաչված գործարար և ներդրող է: Նրա ջանքերով Հայաստանում ստեղծվել են ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ և տասնյակ աշխատատեղեր, իսկ 2010 թվականին Ալ Եսայանի հիմնադրած Integrien ընկերությունը ձեռք բերվեց ամպային տեխնոլոգիաների առաջատար Vmware միջազգային ընկերության կողմից, որը նախատեսում է առաջիկա 4 տարիներին 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Հայաստանում:

Արդեն 25-ի տարի է Ալ Եսայանը ամբողջ աշխարհում հանդես է գալիս իր դասախոսություններով՝ ոգևորելով և ոգեշնչելով հազարավոր երիտասարդների, ովքեր նպատակ ունեն իրենց ընկերությունները ստեղծել:Նա գիտի` ինչպես ճանապարհ հարթել սկսնակ բիզնեսների համար, ներգրավելով անհրաժեշտ ռեսուրսները և գործընկերներին, ինչպես լավագույնս կիրառել ժամանակակից փորձը, և ամենակարևորը` գիտի ինչպես կամք և վճռականություն ներդնել:

Այս անգամ ևս նա ոչ միայն կկիսվի ձեռներեցության և տեղեկատվական տեխնալոգիաների ոլորտում հաջողության հասնելու իր գաղտնիքներով, այլև կոգեշնչի իր լսարանին ձեռնարկել նոր ու կարևոր նախաձեռնություններ:

Դասախոսությունը բաց է բոլոր ցանկացողների համար: Գրանցվելու համար պետք է անուն-ազգանունը, էլ. հասցեն և հեռախոսահամարն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի տողում նշելով «Ալ Եսայանի դասախոսությունը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում»: