WhatsApp-ը դարձել է վիրտուալ բջջային օպերատոր

n_2087WhatsApp հայտնի մեսենջերը թողարկում է սեփական վիրտուալ բջջային ծառայությունը։ WhatSim ընկերությունը, որը հանդիսանում է ծրագրի շրջանակներում WhatsApp-ի գործընկերը, կթողարկի SIM-քարտեր։

Նման ծառայության գործարկումը նպատակ ունի ապահովել WhatsApp մեսենջերի գրեթե անվճար աշխատանքն ամբողջ աշխարհով մեկ։ Տարեկան բաժանորդագրությունը կարժենա 10 եվրո։ Դառնալով բաժանորդ՝ օգտագործողը հնարավորություն կունենա անսահմանափակ փոխանակվել տեքստային հաղորդագրություններով։ WhatSim-ն արդեն համագործակցության պայմանագրեր է կնքել 150 երկրներում գործող 400 ռոումինգ-ընկերությունների հետ։

Տեսանյութերի, ձայնային հաղորդագրությունների ու լուսանկարների փոխանակման համար անհրաժեշտ կլինի հավելյալ վճարել, սակայն առայժմ պարզ չէ, թե ինչքան։ WhatSim-ը նախատեսված կլինի եվրոպական, ասիական ու աֆրիկյան երկրների համար։

Աղբյուրը՝ mashable.com