Խելացի Bluetooth-ականջակալները կձայնագրեն հեռախոսազրույցները (տեսանյութ)

Խելացի Bluetooth-ականջակալները կձայնագրեն հեռախոսազրույցները (տեսանյութ)

Լրագրողներին, փաստաբաններին ու ապահովագրական գործակալներին հաճախ կարող է անհրաժեշտ լինել ձայնագրել հեռախոսային զրույցները: Bluewire կոչվող գաջեթը ներկայացնում է իրենից խելացի Bluetooth-ականջակալ, որը կօգնի վերը նշված մասնագիտության տեր անձանց:

Հեռախոսազրույցների ձայնագրությունները կպահպանվեն սարքի ներքին հիշողությունում (16 ԳԲ): Դրանք հասանելի կլինեն ցանկացած պահի՝ iOS կամ Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելվածների միջոցով: Ցանկության դեպքում հնարավոր է ձայնագրությունն արագ փոխանցել համակարգչին կամ պլանշետին:

Եթե Bluewire-ը տեղադրված լինի սմարթֆոնում, ապա հնարավոր կլինի օգտագործել նաև այլ ականջակալ: Bluewire-ը տեղադրվել է նաև ռադիոհեռախոսի, լապտերի և գործողությունները հետևող սարքի մեջ: Bluewire-ը լիցքավորվում է անլար:

Այժմ սարքի թողարկման համար միջոցներ են հավաքվում Indiegogo համաֆինանսավորման հարթակում: Նախապատվեր ձևակերպելու դեպքում սարքը կարժենա 180 դոլար: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում մշակողներին հաջողվել է հավաքել պահանջվող գումարի կեսից ավելին:

Աղբյուրը՝ Engadget