Բիլ Գեյթսը Microsoft-ում աշխատում է նոր գաղտնի ծրագրի վրա

Bill-GatesMicrosoft-ի նախկին ղեկավար և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիլ Գեյթսը, վերադառնում է աշխատանքի: Նա կմասնակցի «Անձնական գործակալ» ծրագրի աշխատանքներին: Այս մասին Գեյթսը հայտարարել է Reddit կայքում հարց ու պատասխանի ժամանակ: «Նոր ծրագիրը կհիշի ամեն ինչ և կօգնի գտնել ցանկացած բան»,- նման աղոտ բացատրություն է տվել Microsoft-ի նախկին ղեկավարը:

Ենթադրվում է, որ ծրագիրը կներդրվի Cortana ձայնային օգնականի ինտերֆեյսում, որը հասանելի կլինի Microsoft-ի Windows 10 նոր օպերացիոն համակարգում:

Գեյթսի խոսքով՝ «Անձնական գործակալ»-ը հասանելի կլինի ոչ միայն Windows-ում, այլև iOS-ում ու Android-ում և սերտորեն կապված կլինի Microsoft Office-ի հետ:

Աղբյուրը՝ The Verge