Սեղան, որն ավտոմատ փոխում է բարձրությունը (տեսանյութ)

Սեղան, որն ավտոմատ փոխում է բարձրությունը (տեսանյութ)

8r9s2ddjԳրասենյակային աշխատակիցների մեծ մասն ունի մեջքն ուղիղ պահելու խնդիր, քանի որ ժամեր շարունակում աշխատում է համակարգչի առաջ նստած նույն դիրքում։ Stir ընկերությունը ներկայացրել է Stir Kinetic Desk M1 սեղանը, որը կհիշեցնի օգտագործողին, որ նա երկար է նստել։ Հիշեցումը կատարվում է հետևյալ կերպ․ սեղանը սկսում է ավտոմատ կերպով բարձրանալ։

Սեղանը միանում է վարդակին, ունի նաև usb-մուտքեր։ Ներդրված ջերմաստիճանային սենսորները հետևում են օգտագործողի մարմնի դիրքին և հավաքում են ինֆորմացիան, թե ինչ տևողությամբ է օգտագործողը նստում, ինչքան հաճախ է փոխում դիրքերը և այլն։ Ըստ դրա սեղանը փոխում է բարձրությունը։

Stir Kinetic Desk M1-ն ապահովված է նաև Bluetooth և Wi-Fi մոդուլներով։ «Խելացի» սեղանը կշռում է մոտ 70 կգ և արժե 2990 ԱՄՆ դոլար։

Բաժիններ: Tech, Համալրիչներ