Կայացել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պաշտոնական կայքի շնորհանդեսը

CaptureՀայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն այսուհետ կունենա պաշտոնական կայք, որը կգործի armeniangenocide100.org հասցեում։ Կայքը գործում հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով։

Նախագծի համահեղինակ Հարություն Բերբերյանի խոսքով՝ կայքը պատմում է Հայոց ցեղասպանության և մշակութային ցեղասպանության մասին։

Կայքում կա «Պատմիր քո պատմությունը» բաժին, որտեղ ցանկացողները կարող են պատմել ցեղասպանությունը վերապրած իրենց նախնիների պատմությունը։

Կայքը հագեցած է Հայոց ցեղասպանությանը նվիրված տեսադարանով, լուսանկարների արխիվով, գրքերով և այլ թվային նյութերով։