ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն նոր կայք ունի

CaptureՏեղի է ունեցել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր էլեկտրոնային կայքէջի շնորհանդեսը։ Այսուհետ կայքը կգործի հետևյալ հասցեով՝ cecnkr.am։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով՝ ժամանակի պահանջներն այսօր թելադրում են կայք ունենալ:

Շնորհանդեսի ներկաներին ԼՂՀ ԿԸՀ նախագահի օգնական Դանիել Մկրտչյանը ծանոթացրեց կայքի կառուցվածքին ու բավանդակությանը: Ըստ կայքի՝ ԼՂՀ ԿԸՀ-ի նախկին կայքէջը կշարունակի դեռ մեկ տարի գործել։