Համոզվեք, որ ամեն ինչ կարգին է ձեր հարազատների հետ Assure-ի միջոցով (տեսանյութ)

415754Kickstarter համաֆինանսավորման հարթակում ներկայացվել է մի համակարգ, որը հետևում է մարդկանց կենսագործունեությանը։ Assure կոչվող սարքը կօգնի համոզվել՝ արդյոք ամեն ինչ կարգին է հարազատների հետ։ Շուկայում արդեն առկա են նման լուծումներ, օրինակ՝ Clevercare կամ Lively։

Նման սարքերը հարմարավետ են ծեր ծնողներին, ազգականներին ու երեխաներին հետևելու համար։ Թեթև այս թևնոցը կարող է աշխատել երկու տարի շարունակ առանց լիցքավորման։ Սարքն ունի հատուկ կոճակ, որի միջոցով կարելի է շտապ օգնությւոն կանչել։ Բացի այդ՝ ամեն 15 րոպեն մեկ կարելի է ստուգել՝ ինչ վիճակում է գտնվում թևնոց կրողը, տեսնել մարմնի ջերմաստիճանն ու շարժումների հաճախականությունը։

Եթե սարքը արձանագրի, որ կրողը ակտիվություն չի ցուցաբերում, կմիանա վիբրացիան։ Այդ դեպքում կրողը կարող է կոճակին սեղմելով հաստատել, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Եթե արձագանք չլինի, ապա սպասարկման կենտրոնի աշխատակիցները կտեղեկացնեն հարազատներին, որոնք էլ կկարողանան ստուգել թևնոցը կրողին։

Համաֆինանսավորման շրջանակներում Assure-ը հնարավոր կլինի ձեռք բերել $150-ով։

Աղբյուրը՝ Kickstarter