BMW-ն լուծել է ConnectedDrive-ով մեքենաների առևանգման խնդիրը

BMW-ն լուծել է ConnectedDrive-ով մեքենաների առևանգման խնդիրը

415747Գերմանական BMW ավտոկոնցերնը պաշտոնապես հայտարարել է ConnectedDrive համակարգով ավտոմեքենաներում առկա անվտանգության խնդիրը վերացնելու մասին։ Ընկերության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ խոցելիությունը վերացնող թարմացումը կտեղադրվի ավտոմատ կերպով, սակայն կարելի է նաև թարմացումն անել ինքնուրույն։

Դրա համար անհրաժեշտ է սեղմել Update Services կոճակը։ Հիշեցնենք, որ խնդիրը վերաբերում էր ոչ ավել, ոչ պակաս 2,2 մլն ավտոմեքենայի։ Այժմ դրանց տերերը կարող են հանգիստ քնել՝ չվախենալով, որ հաքերները կկոտրեն ConnectedDrive համակարգն ու կառևանգեն իրենց մեքենան։

Վտանգի տակ հայտնված մոդելները հետևյալն են․

1 Series Convertible, Coupé и Touring (E81, E82, E87, E88, F20, F21)
2er Active Tourer, Coupé и Convertible (F22, F23, F45)
3 с Convertible, Coupe, GT, Touring и M3 (E90, E91, E92, E93, F30, F31, F34, F80)
4p Coupe, Convertible, Gran Coupe и M4 (F32, F33, F36, F82, F83)
5 Series GT и Touring (F07, F10, F11, F18)
6 Series Gran Coupe Convertible (F06, F12, F13)
7 Series (F01, F02, F03, F04)
I3 (I01), I8 (I12)
X1 (E84), X3 (F25), X4 (F26) X 5 (E70, F15, F85), X6 (E71, E72, F16, F86), Z4 (E89)

Աղբյուրը՝ BMW