Google-ը կթողարկի տաքսի պատվիրելու հավելված

nkQF8-7pNyPRnc_k7WZbYQ-articleGoogle ընկերությունը մշակում է տաքսի պատվիրելու համար նախատեսված հավելված։ Հատկանշական է այն, որ ծառայության տաքսիները կաշխատեն ավտոպիլոտ տարբերակով, այսինքն՝ առանց վարորդի։

Bloomberg-ը գրում է, որ այս մասին հայտնել են Uber նորաստեղծ ընկերության աշխատակիցները, ովքեր հրապարակել են նաև հավելվածի սքրինշոթները։ Նշենք, որ Uber-ը նույնպես մատուցում է տաքսի ծառայություններ։ Վերլուծաբանները կարծում են, որ նախագիծը մրցակցություն կստեղծի  Uber-ի  և Google-ի միջև։

Հաղորդվում է նաև, որ հավելվածը հնարավորություն կտա համացանցում տաքսիստներ կամ մասնավոր վարորդների որոնել, պատվիրել ու վճարել նրանց ծառայությունների դիմաց։