Kickstarter-ում ներկայացվել է աշխարհի ամենափոքր «խելացի» ջերմաչափը (տեսանյութ)

7836eb6f6fe91eb346640b0d043e0471_largeKickstarter համաֆինանսավորման հարթակում ներկայացվել է Wishbone ջերմաչափ, որը միանում է սմարթֆոնին կամ պլանշետին։ Խելացի սարքի արտադրությունը հնարավոր է դարձել կայքում անցկացված դրամահավաքի շնորհիվ։

Wishbone-ով մարմնի ջերմաստիճանը չափելու համար անհրաժեշտ կլինի ձեռքի տակ ունենալ սմարթֆոն կամ պլանշետ։ Wishbone-ում տեղադրված սենսորն ու համապատասխան ծրագրային ապահովումը, որը նախատեսված է iOS ու Android-ի համար, թույլ կտան չափել ջերմությունն առանց մարմնին հպելու։

Բավական է ջերմաչափը պահել մարմնից 3–5 սմ հեռավորության վրա, և ջերմաստիճանը կցուցադրվի պլանշետի կամ սմարթֆոնի էկրանին։

Հավելվածը նաև պահպանում է տվյալների պատմությունը։ Ինչ վերաբերում է դրամահավաքին, ապա դեռ 28 օր կա դրա ավարտին, սակայն սարքը հասցրել է հավաքել $53 հազար դոլար՝ պահանջվող $20 հազարի փոխարեն։ Համաֆինանսավորման մասնակցիների համար Wishbone-ը կարժենա $33, իսկ առաքումը կմեկնարկի 2015-ի ապրիլին։

Աղբյուրը՝ Kickstarter