Ինչու՞ է մկնիկի սլաքը 45 աստիճան թեքված

jfnlyjrCXgU2c1S6hAOMdQ-articleԵրբևէ մտածե՞լ եք, թե ինչու է համակարգչային մկնիկի ցուցիչը 45 աստիճանով դեպի ձախ թեքված, այլ ոչ թե ուղղահայաց դիրք ունի։ Պարզվում է, որ թեքությունն առաջացել է տեխնիկական սահմանափակումներից, սակայն հետո դարձել է սովորույթ ու այդպես էլ պահպանվել։

Մկնիկը հայտնագործել է Xerox ընկերության ինժեներ Դուգլաս Էնգելբարտը 1981թ․։ Սկզբում մկնիկի ցուցիչը ուղղահայաց դիրք ուներ, սակայն էկրանների ցածր թույլատրության պատճառով ուղղահայաց սլաքը դժվար էր տարբերվում հատկապես տառերի ֆոնին, այդ պատճառով Էնգելբարտը որոշեց թեքություն տալ սլաքին։ Այդպես ցուցիչն արդեն ավելի լավ էր երևում էկրանի վրա, իսկ թեքությունը դեպի ձախ պայմանավորված էր նրանով, որ մարդկանց մեծամասնությունը աջլիկ է։