Եվրասիական միությունում ռոումինգը կարող է զրոյացվել

arm140110642211Մոտակա 4-5 տարիների ընթաացքում Եվրասիական տնտեսական միությունում ռոումինգը կարող է հանվել։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ Նուրլան Ալդաբերգենովը։ Հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Ալդաբերգենովի խոսքով՝ ԵՏՄ երկրներում միջպետական ռոումինգի գների վերաբերյալ հետազոտություն է անցկացվել, իսկ մինչև տարվա վերջ կքննարկվեն միության երկրների բջջային օպերատորների հետ ռոումինգի գների նվազեցմանն ուղղված միջոցները:

Ալդաբերգենովն ընդգծել է, որ ռոումինգի զրոյացումը շահավետ կլինի ոչ միայն սպառողներին, այլ նաև բջջային օպերատորներին: Բացի այդ՝ Եվրամիության փորձը ցույց է տալիս, որ միջպետական ռոումինգից հրաժարվելու դեպքում օպերատորների ծառայությունների ծավալն ու շահույթը զգալիորեն կմեծանան։

«2015-ի գարնանը Մոսկվայում կստորագրվի ոումինգի զրոյացումը նախատեսող առաջին համաձայնագիրը»,- ավելի վաղ հայտնել էր Բելառուսի կապի ու տեղեկատվայնացման փոխնախարար Դմիտրի Շեդկոն։

Աղբյուրը՝ Белта