Սելֆին կարող էր դառնալ ինքնաթիռի վթարի պատճառ

Սելֆին կարող էր դառնալ ինքնաթիռի վթարի պատճառ

05174192014-ի մայիսին Կոլորադոյում վթարի ենթարկվեց Cessna 150 ինքնաթիռը։ Այժմ ԱՄՆ-ի Տրանսպորտային անվտանգության գծով ազգային խորհրդի զեկույցում նշվում է, որ վթարի պատճառներից մեկը կարող էր լինել սելֆին։ Այս մասին հաղորդում է The Verge-ը։

Ինքնաթիռի ներսում տեղադրված GoPro տեսախցիկից ստացված կադրերը ցույց են տալիս, որ ինքնաթիռի օդաչուն ու ուղևորները սելֆի են արել ինքնաթիռի՝ արագություն հավաքելու ընթացքում։ Նշվում է, որ սելֆիի ժամանակ լուսարձակումը կարող էր շեղել օդաչուին՝ դրդելով կորցնել օդանավի կառավարումը։

Հիշեցնենք, որ վթարի արդյունքում մահացել է օդաչուն ու ուղևորներից մեկը։

Աղբյուրը՝ theverge.com