Ներկայացվել են Shop Center ու Yerevan Events հավելվածները

screen568x568Տեղի է ունեցել «Սպրինտ Կենտրոն» ընկերության մշակած Shop Center և Yerevan Events հավելվածների շնորհանդեսը։ Թեև Yerevan Events-ը 2014թ.-ից հասանելի էր iOS ու Android օգտագործողներին, հավելվածի պաշտոնական թողարկումը կատարվել է շնորհանդեսի ժամանակ։

Վերոնշյալ երկու հավելվածները նպատակ ունեն հեշտացնել գնումներ կատարելն ու ավելի արդյունավետ կազմակերպել ժամանցը։

«Սպրինտ Կենտրոն» ընկերության տնօրեն Արթուր Կարճիկյանը միջոցառմանը նշել է, որ Yerevan Events հավելվածը պարբերաբար կարճ հաղորդագրությունների միջոցով կտեղեկացնի առաջիկա միջոցառումների, իսկ Shop Center-ը՝ Երևանի խանութների զեղչերի, ակցիաների ու առկա տեսականու մասին։

Բեռնել Yerevan Events հավելվածը

 iOS

Android

Բեռնել Shop Center հավելվածը

iOS

Android