Հայտնի է դարձել Սթիվ Ջոբսի մասին ֆիլմի թողարկման ամսաթիվը

0KesUa-dby5ixknWaj31XQ-articleUniversal կինոստուդիան պատրաստվում է թողարկել Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի մասին կենսագրական ֆիլմ, որի գլխավոր դերակատարը կդառնա Մայքլ Ֆասբենդերը։ Deadline-ը գրում է, որ ֆիլմը պատրաստ կլինի 2015-ի հոկտեմբերի 9-ին։

Ֆիլմը հիմնված կլինի Ուոլտեր Այզեկսոնի «Steve Jobs» գրքի վրա։ Կինոժապավենը կպատմի այն ժամանակահատվածի մասին, երբ Ջոբսը պատրաստվում էր հանրությանը ներկայացնել ընկերության երեք նոր արտադրանքները՝ առաջին Macintosh-ները, iPod-ն ու iMac-ը։

Ֆիլմի ռեժիսորը Դենի Բոյլն է, սցենարը ադապտացրել է Աարոն Սորկինը։ Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի դերը կտանի Սեթ Ռոգենը, իսկ դերասանուհի Քեյթ Ուինսթլեթը կխաղա Macintosh-ի մարքեթինգի ղեկավար Ջոաննա Հոֆմանի դերը։