Android-ի հուզիչ գովազդ՝ առանց որևէ հեռախոսի (տեսանյութ)

Դեռ նոյեմբերին՝ Android 5.0 Lollipop-ի թողարկման հետ, մեկնարկեց Google-ի նոր գովազդային արշավը, որը կրում է «be together. not the same.» նշանաբանը։ Արշավը ներառում է մի քանի տեսանյութեր, որոնք վերաբերվում են սմարթֆոնների, պլանշետների ու խելացի ժամացույցների օգտագործմանը տարբեր իրավիճակներում։ Սակայն նոր գովազդում չի ցուցադրվում որևէ սարք։

Friends Furever կոչվող տեսանյութը մինչև վերջին վայրկյանը դիտողին պահում է անհայտության մեջ։ Տեսանյութում կենդանիներ են, որոնք ուրախանում են՝ միմյանց հետ շփվելով՝ չնայած շատ տարբեր են։

Աղբյուրը՝ PhoneArena