Լատինատառ որոնումն ավելի տարածված է, քան հայատառը

Ինտերնետում մեսրոպատառ գրելու օրվա առթիվ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է մի քանի վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե որքանով է մեսրոպատառ հայերենը զիջում լատինատառին:

Պարզվում է, որ Google որոնողական համակարգում լատինատառ որոնումները գերակշռում են մեսրոպատառ որոնումներին։ Օրինակ՝ 2014-ի դեկտեմբեր ամսվա տվյալներով «Գագիկ Շամշյան» որոնել է 1480, իսկ «Gagik Shamshyan» 33450 օգտագործող։ Իսկ ամենահետաքրքիրը «Հայաստան» և «Hayastan» որոնումներն են․ լատինատառ որոնումը 70 անգամ գերազանցում է մեսրոպատառին։

Keyword Planner – Google AdWords1Keyword Planner – Google AdWords

Keyword Planner – Google AdWords5


Keyword Planner – Google AdWords4

Աղբյուրը՝ Banman.am