Google-ը ցուցադրել է վախեցնող շուն-ռոբոտ (տեսանյութ)

0209_robotdogԱՄՆ Պենտագոնի ռոբոտների մատակարար PenBoston Dynamics ընկերությունը, որը վերջերս գնվել է Google ընկերության կողմից, ներկայացրել է նոր Spot ռոբոտ-շուն, որը շարժվում է շատ արագ ու կտրուկ, նույնիսկ վախեցնող։

Spot-ն, ըստ էության, WildCat-ի կատարելագործված տարբերակն է։ Նախորդ տարբերակի համեմատ Spot-ն ավելի թեթև է ու կշռում է 72,5 կգ։ Ռոբոտը կարողանում է բարձրանալ աստիճաններով, նույնիսկ բախման դեպքում այն չի ընկնում՝ պահելով հավասարակշռությունը։

Ռոբոտն անընդհատ վերլուծում է տարածքում իր դիրքն ու հավասարակշությունը պահպանելու հաշվարկ անում։ Spot-ը կարողանում է նաև տեղափոխել բեռներ և այլն։