Չինացի հաքերները կոտրել են Forbes-ի կայքը

n_9317Չինացի հաքերները կոտրել են Forbes-ի կայքը, որպեսզի հնարավորություն ունենան տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ի ֆինանսական ու պաշտպանական ընկերությունների մասին տեղեկություններ ստանալու համար։ Հաղորդում է The Washington Post-ը։

Կիբերանվտանգությամբ զբաղվող iSIGHT Partners և Invincea ընկերությունները հետազոտություն են կատարել և պարզել, որ 2014-ի նոյեմբերին անհայտ հաքերներ փոխել են Forbes կայքի “Thought of the Day” վիջեթի ծրագրային կոդը։ Արդյունքում այն այցելուների համակարգիչները, որոնք այցելում էին վիջեթի հասցեով, վարակվում էին վիրուսային ծրագրով։

Ընկերությունների տվյալներով՝ վիրուսի զոհ կարող էին դառնալ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Forbes-ի կայք այցելած օգտագործողները։ Հաղորդվում է, որ հաքերներն օգտագործել են Internet Explorer-ի և Adobe Flash Player-ի խոցելիությունները։