Microsoft-ը փորձում է ստիպել Windows 10-ին՝ աշխատել 512 ՄԲ օպերատիվ հիշողությամբ սարքերում

Nokia-Lumia-630-hero_1Windows 10 համակարգը ներկայացնելիս Microsoft ընկերությունը խոստացել է, որ այն հնարավոր կլինի տեղադրել Lumia սմարթֆոնների մեծամասնության վրա: Ի հայտ են եկել ենթադրություններ, որ թարմացումը չի վերաբերվի միայն 512 ՄԲ և ավելի քիչ օպերատիվ հիշողություն ունեցող սարքերին:

Սակայն Microsoft-ի փոխտնօրեն Ջո Բելֆիորեն, որը պատասխանատու է ՕՀ-ների համար, հայտարարել է, թե ընկերությունում աշխատում են 512 ՄԲ օպերատիվ հիշողություն ունեցող սմարթֆոններում Windows 10 թարմացման հնարավորության վրա, խոստովանելով, որ ՕՀ-ի որոշ ֆունկցիաներ կարող են չաշխատել ցածր մակարդակի սմարթֆոնների վրա:

Microsoft-ի այսպիսի ցանկությունը հասկանալի ու գովելի է, չէ՞ որ Windows սմարթֆոնների բավական մեծ տոկոսի օպերատիվ հիշողությունն ընդամենը 512 ՄԲ է: Հենց միայն Lumia 520 մոդելը, որն օգտագործում են Windows Phone ՕՀ օգտատերերի 23,8%-ը, կամ 10 ամենատարածված Windows Phone սմարթֆոնների մեծ մասն ունեն 512 ՄԲ օպերատիվ հիշողություն: Այսպիսի քանակությամբ օգտատերերին առանց ՕՀ թարմացման թողնելն ընկերության համար կնշանակի կորցնել օգտատերերի վստահությունն ու առանց այդ էլ ցածր մասնաբաժինը սմարթֆոնների շուկայում: