Facebook-ը վավերացրել է ԼՂՀ կառավարության էջը

Facebook սոցցանցը վավերացրել է ԼՂՀ կառավարության էջը՝ ճանաչելով այն որպես պաշտոնական էջ: Այժմ էջի անունին կից կարող եք տեսնել կապույտ նշան, որը տեղադրվում է վավերացված բոլոր էջերում։

10941422_369620376558412_381974498479697111_n

Կառավարրության էջի վավերացմամբ «ոգևորված»՝ ադրբեջանցիները սկսել են զանգվածայնորեն գրոհել էջը՝ վիրուսակիր և հայհոյախառը մեկնաբանություններով, նամակներով և բողոքներով: Այս մասին հայտնում է արդեն վավերացված էջն ու կոչ անում բոլորին հնարավորինս չափով տարածել էջը և հրավիրել ընկերներին հավանելու այն, որպեսզի բողոքները հաշվի չառնվեն: