Facebook-ը թույլ կտա սեփական էջը «կտակել» ընկերներից մեկին

Facebook-ը թույլ կտա սեփական էջը «կտակել» ընկերներից մեկին

20Ի՞նչ է լինում Facebook սոցցանցի այն էջերի հետ, որոնց օգտագործողները հեռանում են կյանքից։ Սոցցանցը գտել է այս խնդրի լուծումը։ Այսուհետ հնարավորություն կլինի սեփական էջը «կտակել» ընկերներից մեկին, ով կկարողանա մասնակիորեն մուտք ունենալ տվյալ էջին։

Նախկինում սոցցանցն ուղղակի սառեցնում էր կյանքից հեռացած օգտագործողների էջերը, ինչը հաճախ վրդովեցնում էր մահացածի հարազատներին, որոնք ցանկանում էին պահպանել տվյալ էջը։ Այսուհետ էջը կպահպանվի, հնարավոր կլինի նույնիսկ փոխել նկարն ու ընդունել ընկերության հրավերներ։

Էջի «ժառանգը» կկարողանա նաև բեռնել բաց գրառումների ու նկարների արխիվը։ Սակայն անձնական հաղորդագրությունները կմնան անձեռնմխելի, իսկ որևը գրառում ջնջել կամ փոփոխել հնարավոր չի լինի։ Նոր ֆունկցիան ԱՄՆ-ում հասանելի կլինի հինգշաբթի օրը, իսկ այլ երկրներում՝ ավելի ուշ։

Աղբյուրը՝ Facebook

Բաժիններ: Սոցիալական