Duet սեղան, որն ամբողջովին սենսորային է (տեսանյութ)

Duet սեղան, որն ամբողջովին սենսորային է (տեսանյութ)

026-IdeumAtSXSW1-630x499Ideum ամերիկյան ընկերությունը ներկայացրել է սենսորային էկրանով սեղան՝ 42 և 46  դյույմանոց անկյունագծերով:  Էկրանն ունի ամուր պաշտպանիչ շերտ, ինչը թույլ է տալիս չվնասել սեղանի մակերևույթն օգտագործման ընթացքում: Duet կոչվող սեղանն աշխատում է երկու օպերացիոն համակարգով՝ Android և Windows 8:

Windows 8-ի աշխատանքն ապահովում է Intel® Quad Core i5 պրոցեսորը՝ 3,20 ԳՀց հաճախականությամբ և 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Իսկ Android-ի համար պատասխանատու է Rockchip RK3288 պրոցեսորը՝ 2,0 ԳՀց հաճախականությամբ: Duet-ի էկրանն ունի 1080p թույլատրություն:

Այս սեղանները կարելի է գնել արտադրողի պաշտոնական կայքից, առաքումն առայժմ հասանելի է միայն Կանադայում ու ԱՄՆ-ում, սակայն կարելի է օգտվել նաև միջնորդ փոստային ծառայություններից: